Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ձեր ապագան ձեր ձեռքերում է

Ձեր ապագան ձեր ձեռքերում է
14.05.2026 | 10:39

Մեկ անգամ, երբ մարդ խաբվում է` նորմալ է, երկրորդ անգամ, երբ խաբվում է` աննորմալ, իսկ երրորդ անգամ խաբվելու դեպքում` ապուշ է` կատարյալ հիմար։

Իսկ ընդհանուր առմամբ, չկան խաբողներ, կան միայն խաբվողներ։

Ստահոդ իշխանություններն օգտվում են զանգվածներին մոլորեցնելու հենց այդ «իրավունքից»։

Ով հայ ժողովուրդ, եկել է Ձեր խելքի գալու ժամանակը։ Քվեատուփի մեջ սատկեցրեք սուտը, խաբեությունը, խարդախությունը, պատռեք սիրամարգի գույնզգույն քղամիդով վեղարը, որի տակ ծպտվել է թուրքը` իրական թուրքը հայի կերպարով։ Մի գերվեք սիրամարգի գույներով, նրա գեղգեղանքից ու ծիածանվող փետուրներից։

Չէ՞ որ տակից գարշահոտություն է բուրում։

Մեկնարկը տրված է։ Երեք հարյուր հազար ադրբեջանցի սպասում են իրենց աստեղային պահին։

Մնում է կապիտուլյանտը մեկ առ մեկ հաշվի ձեզնից գողացված ձայները։

Բռնեք գողի ձեռքը, կուլ մի գնացեք սուտ խոստումներին։

Եղեք զգոն։

Եվ Աստված Ձեզ վարձահատույց կլինի վարդագույն ապագայով։

13.05.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5306

Մեկնաբանություններ